Ժողովրդավարության և մարդու իրավունքների անվան տակ իշխանության եկած փաշինյանական ռեժիմը, հայության մեջ հիշվելու է ոչ միայն Հադրութն ու Շուշին հանձնած, այլև որպես քաղաքական անհանդուրժողականության, քաղաքական հետապնդումների և հալածանքների խորհրդանիշ. Կամք

Հայկական արժեքների պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը, սույնով իր զորակցությունն է հայտնում գեներալ Գրիգորի Խաչատուրովին և հայտարարում, որ մեկնարկում է պայքար հաղթանակած գեներալի իրավունքների պաշտպանության և ազատ արձակման համար:

Մենք վկա ենք այն իրողությանը, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների անվան տակ իշխանության եկած փաշինյանական ռեժիմը, հայության մեջ հիշվելու է ոչ միայն Հադրութն ու Շուշին հանձնած, այլև որպես քաղաքական անհանդուրժողականության, քաղաքական հետապնդումների և հալածանքների խորհրդանիշ:

Մեր կողմից գեներալ Խաչատուրովի պաշտպանության հարցն ունի երեք ավելի մտահոգիչ և խորքային պատճառ:

Նախ հերոս գեներալը, ինչպես նրա հայրը նախկինում հանրության մեջ ներկայացվում էր որպես արևմտամետ իշխանության աշխարհաքաղաքական հակառակորդ, մինչդեռ մենք գիտենք որ գեներալն իր ամբողջ գիտակից կյանքը նվիրել է անկախ Հայաստանի և ինքնորոշված Արցախի անվտանգությանը:

Երկրորդ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում արհեստավարժ զինվորականի, հայրենիքի պաշտպանի, Արցախյան պատերազմի ազատամարտիկի, հայրենասեր հերոսի ազգային արժեքը տրորելով, իշխանությունը պարզապես ցանկանում է մեր ժողովրդի մեջ վերացնել ինքնուրույնության և ինքնորոշման գիտակցությունը:

Եվ երրորդ, Թուրք֊Ադրբեջանական ճակատին անդադար զոհեր մատուցելով ՔՊ ական այս իշխանությանը թվում է կհասնի ենթադրյալ խաղաղության, մինչդեռ մեր աչքերի առջև տեղի է ունենում մեր հայրենիքի աշխարհաքաղաքական կատարյալ մեկուսացումն ու նրա տարածքների շարունակական բզկտումը նույն թուրք ադրբեջական ուժերի հաշվին:

Մենք չենք մոռացել նաև այն հանգամանքը, որ 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ հայոց բանակը թշնամու ջարդը տվեց հենց գեներալ Խաչատուրովի հրամանատարությամբ:

Նաև չենք կարող հաշվի չառնել, այն հանգամանքը, որ հենց այս օրերին թշնամին ոչ միայն շարունակում է իր հոխորտանքը, այլև զորք և զենք է կուտակել Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ:

Հիմնվելով վերոշարադրյալի վրա, Հայկական արժեքների պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը, կոչ է ուղղում մտավորականությանը, զինվորականներին, հասարակական-քաղաքական գործիչներին, ինչպես նաև ողջ հանրությանը վերջ տալ աղետալի անտարբերությանը և վայրկյան առաջ միավորվել Գրիգորի Խաչատուրովի ազատության պահանջի օրակարգով, նաև միջոցներ ձեռնարկել և Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում , ինչպես նաև սփյուռքում, օրենքով նախատեսված բողոքի ակցիաներով և այլ գործողություններով պահանջել ՀՀ իշխանություններից քաղաքական բանտարկյալ, ազատագրական հերոս գեներալ Գրիգորի Խաչատուրովի անհապաղ ազատ արձակումը:

Տեսանյութեր

Լրահոս