
Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի դեսպան

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի դեսպան։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Արմեն Եգանյանը 2011-2017 թվականին զբաղեցրել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ 2017-2018թթ․ զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնը, 2018թ․ հունիս-օգոստոսին եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը։ 2018-2020թթ․ Արմեն Եգանյանը զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը, իսկ 2020թ-ից՝ ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետի պաշտոնը։