Երևանի Վերին Անտառային փողոցում մասնակի փլուզում է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 21-ին ժամը 07:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 154/8 շենքի մոտակա քարե պարիսպը մասնակի փլուզվել է, առկա է ամբողջ պատի փլուզման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Վերին Անտառային 154/8 շենքի և շինհրապարակի (կատլավան) միջնամասի պարիսպը (մոտ 25 մետր), առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը։