Նիկոլ Փաշինյանը Նավրոզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին՝ Նավրոզի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին համազգային տոնի՝ Նավրոզի առթիվ:

Բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային գեղեցիկ այս տոնը լի է նոր կյանքի, նոր հույսերի և հաջողությունների ակնկալիքով:

Թո՛ղ նոր տարին լինի խնդիրների հաղթահարման, խաղաղության հաստատման և բեղմնավոր աշխատանքի տարի:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին մաղթում եմ առողջություն, հույս և հավատ դեպի մեր երկրի բարեկեցիկ ապագան, իսկ ձեր համայնքին՝ առաջընթաց և բարի ձեռնարկների իրականացում:

Շնորհավո՛ր Նավրոզ»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031