
Մահվան ելքով վթար Արտենի-Արագածավան ճանապարհին

Մարտի 19-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Արտենի-Արագածավան ճանապարհի 5-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել:
74-ամյա ուղևորուհի Էլֆրիդա Ջրաղացպանյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ 51-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն։