Մի շարք վթարավտանգ տեղամասերում տեղադրվել են անվտանգության նշաններ
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մի շարք վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ։
Մասնավորապես, վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներ են տարվել Հ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ-/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկու տեղամասերում։ Հ-15, /Մ-5/ (Նորապատ) – Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) և Տ-3-15, /Հ-15/ – Ալաշկերտ (Տ-3-14) ավտոճանապարհների փոխհատումում վերականգնվել է երթևեկելի մասը, տեղադրվել են անվտանգության էլեմենտներ (ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, նշագծում)։
Հիմնանորոգվել է նաև Հայկավան բնակավայրի կամուրջը, լայնացվել է երթևեկելի մասը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է քաղաքացիներին խնամքով վերաբերվել իրականցված աշխատանքներին, չվնասել անվտանգության մակետները. դրանք տեղադրված են բնակավայրերում վարորդների զգոնությունը բարձրացնելու և վրաերթերը կանխարգելելու նպատակով։ Կոչ ենք անում նաև հետևել երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշաններին։