«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը ներկայացնում է Արտադրանքի բնապահպանական հետքի մեթոդոլոգիան Հայաստանում
Կանաչ և շրջանաձև տնտեսության անցում կատարելու համար հիմնական խնդիրներն են ռեսուրսների սակավությունը և կայուն պրակտիկայի անհրաժեշտությունը: Այդ իսկ պատճառով, Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի շրջանակներում ՄԱԱԶԿ-ն աջակցում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի արդյունաբերության ոլորտներին դառնալ առավել կանաչ և ներդնել շրջանաձև տնտեսության և ռեսուրսների արդյունավետ և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) փորձը: Մասնավորապես 2023 թվականի մարտի 13-ին Երևանում տեղի ունեցավ հիբրիդ միջոցառում, որի նպատակն էր ներկայացնել արտադրանքի բնապահպանական հետքի (PEF) մեթոդաբանության ներդրման հնարավոր ազդեցությունը Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ):
ԵՄ Կանաչ արտադրանքների միասնական շուկա (SMGP) նախաձեռնության մի մասը կազմող այս մեթոդաբանությունը վերջին տարիներին ի հայտ է եկել որպես արժեքավոր գործիք, քանի որ այն չափում է շրջակա միջավայրի վրա ազդեցությունն արտադրանքի ողջ կյանքի ընթացքում (արտադրությունից մինչև հեռացում): Կիրառելով ԱԲՀ-ն ապրանքները գնահատելու համար, ՓՄՁ-ները կարող են բացահայտել ռեսուրսների արդյունավետությունը բարելավելու, թափոնները նվազեցնելու և շրջակա միջավայրի վնասը նվազագույնի հասցնելու ուղիները: ԱԲՀ-ն նաև դեպի առավել կայուն ապագա ուղղորդման համար կարևոր բաղադրիչ է, քանի որ արտադրողներն ու սպառողները կգիտակցեն արտադրանքի և արտադրական պրոցեսի ազդեցության կարևորությունը շրջակա միջավայրի վրա:
«Շրջակա միջավայրի նախարարության անունից ուզում եմ ընդգծել, որ ՓՄՁ-ների և գործարար համայնքի հետ համագործակցությունը դեպի կանաչ տնտեսություն շարժման համար վճռորոշ է: Մինչ կառավարությունը կարող է աջակցել և օգնել փորձի փոխանակմանը, կանաչ անցումը կախված է առկա հնարավորությունները փնտրելու և օգտագործելու հայկական ձեռնարկությունների կարողությունից: Նման հնարավորությունը կանաչ մտածելակերպի ընդունումն է, երբ խոսքը վերաբերում է արտադրությանը: Այստեղ Հայաստանն արդեն փորձարկում է մի քանի նոր կոնցեպտներ, որոնք նաև ռեսուրս արդյունավետ են»,-ասաց Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի փոխնախարար տիկին Գայանե Գաբրիելյանը:
Համախմբելով ավելի քան 50 մասնակից՝ միջոցառումը հագեցած էր ելույթներով և ոլորտի փորձագետների հետ քննարկումներով։ Տրամադրվեց նաև համապարփակ տեղեկություն ԱԲՀ-ի և էկոլոգիապես մաքուր արտադրանքի կոնցեպտի վերաբերյալ:
«ԵՄ ԿԱՄՇ-ի նախաձեռնության ներդրումը կարևոր բաղադրիչ է կանաչ տնտեսության անցման մեր ջանքերում, քանի որ մենք համոզված ենք, որ դրա հաջողությունը կախված է բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունից: Որպես կառավարության ներկայացուցիչներ՝ մենք պարտավորված ենք աշխատել մասնավոր հատվածի հետ և ստեղծել կարգավորող դաշտ և հավասար պայմաններ բոլոր արտադրողների համար: Այդ առումով այսօրվա միջոցառումը տեղեկատվության, քննարկման և համագործակցության համար հարթակ տրամադրելու կարևոր միջոց է», ասաց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵՄ տնտեսական համագործակցության վարչության ԵՄ ծրագրերի բաժնի ղեկավար Ալիկ Սարգսյանը։
Հանդիպման ժամանակ ներկայացվեցին երեք հիմնական թեմաներ, որոնք վերաբերում էին կանաչ արտադրանքի գործիքների կիրառելիությանը, կայուն տնտեսական աճին, կանաչ արտադրանքի վերաբերյալ ԵՄ քաղաքականության լանդշաֆտին՝ շեշտադրելով ԵՄ ԿԱՄՇ-ն, ԱԲՀ-ն և ԵՄ Կանաչ գործարքը։ Ինչպես նաև քննարկվեցին ընկերության մակարդակում ԱԲՀ-ն կիրառելու ուղիները (հաշվի առնելով Հայաստանում կանաչ արտադրանքի նախաձեռնությունների նախնական գնահատականները, էկոպիտակավորման առկա պրակտիկան և համապատասխան օրենսդրական հիմքերը):
«Ինչ վերաբերում է կանաչ արտադրության խթանմանը, մենք երկար ճանապարհ ենք անցել թե՛ Եվրամիության ներսում, թե՛ դրանից դուրս: ԵՄ-ն մեծ հավակնություններ ունի, երբ խոսքը վերաբերում է կանաչ կայուն զարգացմանը, և ԵՄ Կանաչ գործարքի նման գործիքները կօգնեն տնտեսությունը վերածել ժամանակակից, մրցունակ և ռեսուրսների համար արդյունավետ տնտեսության՝ միևնույն ժամանակ տնտեսական աճը հեռու պահելով շրջակա միջավայրի դեգրադացիայից և ոչ ոքի հետևում չթողնելով։ Այս առումով մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը ՄԱԱԶԿ-ի հետ թե՛ երկրում, թե՛ ԱլԳ տարածաշրջանում կայուն տնտեսական աճը խթանելու նպատակով»,-ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պարոն Ֆրանկ Հեսը։
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» գործողության շրջանակներում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) ներդնում է ԵՄ ԿԱՄՇ և ԱԲՀ մեթոդոլոգիան ԱլԳ տարածաշրջանում՝ ներառյալ Հայաստանում, որտեղ ծրագրին աջակցում է ՍԻՎԻՏՏԱ-ն (խորհրդատվական ընկերություն, որը մեծ փորձ ունի բնապահպանական և կայունության ծրագրերում):
«Հիշելով ռեսուրսների արդյունավետության վերաբերյալ տարածաշրջանի նախորդ «ԱլԳ ԿԱՆԱՉ» ծրագրի արդյունքները՝ մենք երախտապարտ ենք Հայաստանի կառավարությանը երկու ծրագրերում էլ ըմբռնման և արդյունքներ ստանալու միտում ունենալու համար: Ռեսուրսների արդյունավետությունը զարգացող արդյունաբերության հիմնական ասպեկտն է, քանի որ այն ուղղորդում է նրանց դեպի կանաչ դառնալու առավելությունները: Տեսությունից մինչև պրակտիկա, քանի որ ռեսուրսների արդյունավետ և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) մեթոդոլոգիան խրախուսում է շրջանաձևությունը, այսօր մենք արդեն առաջին փորձն ունենք խոսելու կանաչ արտադրանքի մասին՝ սկսած դիզայնից: Մենք բացահայտում ենք ԵՄ ԿԱՄՇ-ի հնարավորությունները և խրախուսում ենք ՓՄՁ-ներին դառնալ պիոներներ հայաստանյան շուկայում՝ դիտարկելով նրանց բնապահպանական հետքը և էկոլոգիապես մաքուր դարձնելով մատակարարման շղթաները: Մենք նաև աշխատում ենք այս հասկացությունն ավելի մատչելի դարձնել շահագրգիռ կողմերին և արդյունաբերության ոլորտներին՝ խթանելու ներառական և կայուն արդյունաբերական զարգացումը», ասաց տիկին Տատյանա Չերնյավսկայան՝ «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի ղեկավար, ՄԱԱԶԿ:
Նախապատմություն
«Եվրամիությունը հանուն շրջակա միջավայրի» (EU4Environment – Կանաչ տնտեսություն) ծրագիրն օգնում է Արևելյան գործընկերության երկրներին պահպանել իրենց բնական կապիտալը և բարձրացնել մարդկանց բնապահպանական բարեկեցությունը՝ աջակցելով շրջակա միջավայրի հետ կապված գործողություններին, ցույց տալով և բացելով ավելի կանաչ աճի հնարավորությունները և ստեղծելով մեխանիզմներ շրջակա միջավայրի ռիսկերն ու ազդեցությունները ավելի լավ կառավարելու համար: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում հինգ գործընկեր կազմակերպությունների միջոցով՝ OECD (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն), UNECE (ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով), UNEP (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր), UNIDO (ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպություն) և Համաշխարհային բանկ, 2019-2024 թվականների ընթացքում՝ 20 միլիոն եվրո բյուջեով: Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.eu4environment.org: