
«Յուվենթուս»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Ինտեր»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալեց «Յուվենթուս»-ին:
Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ը զիջեց նվազագույն հաշվով: «Յուվենթուս»-ի միակ գնդակը 23-րդ րոպեին խփեց Ֆիլիպ Կոստիչը: «Ինտեր»-ին այդպես էլ չհաջողվեց փրկել խաղը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնաց 3-րդ տեղում: Թիմն ունի 50 միավոր: 52 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Լացիո»-ն, իսկ առաջատարը «Նապոլի»-ն է` 71 միավորով: