Բաժիններ՝

Մարիխուանա իրացրած 46-ամյա տղամարդը կալանավորվել է

Մարտի 10-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ։

Նրանք Գայ գյուղի շուկայում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ ու կաթուցիչ։

Իրավապահների տեղեկություններով՝ հայտնաբերվածը երիտասարդը ձեռք էր բերել համագյուղացուց։ Ժամեր անց Գայ գյուղի 46-ամյա բնակիչը ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմին:

Նախնական տվյալներով՝ նա մեկ տասնյակից ավելի անձանց մարիխուանա էր իրացրել։ 46-ամյա տղամարդը կալանավորվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031