
Մարմնական վնասվածքներ պատճառած 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Մարտի 11-ին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ «թևի և թիկունքի շրջանում ծակած վերքեր» մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գետափ գյուղի 32-ամյա մի բնակիչ: Եղեգնաձորի բաժնի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 16.20-ի սահմաններում Աղավնաձորի շուկայի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր պատճառել ոմն Գեղամ:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է երևանցի 26-ամյա մի երիտասարդ:
Նա հայտնաբերվել և ձերբակալվել է:
Քրեական վարույթը շարունակվում է: