Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է իր մոտալուտ ձերբակալության մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ ակնկալում է՝ մարտի 21-ին ձերբակալվելու է:

«Հանրապետական ​​կուսակցության առաջատար թեկնածուն և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը կձերբակալվի հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի օրը: Դուրս եկեք բողոքի, վերադարձրեք մեր երկիրը», – գրել է նա:

Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանքներ առաջադրել պոռնոաստղ Սթորմի Դենիելսին ենթադրյալ գումար տալու համար, որպեսզի վերջինս լռի իր և Թրամփի ենթադրյալ սիրավեպի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031