
53-ամյա տղամարդը ապօրինի թմրանյութ էր պահում և օգտագործում

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կախարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արարատի մարզի Բաղրամյան գյուղում հայտանբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 53-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ կանեփանման բույսի դեղնականաչավուն զանգված՝ 4 գրամից ավելի քաշով։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարարտի մարզային վարչություն։