Բաժիններ՝

Ալիևի ազգականի սպանության համար դատապարտված Սերգեյ Կարապետյանը ստացել է ՀՀ վերադարձի վկայական

Օրեր առաջ գրել էի Սերգեյ Կարապետյանի մասին, ով 2015 թվականից Խերսոնի բանտում էր՝ Ադրբեջանի նախիջեւանյան մաֆիայի ներկայացուցիչներից մեկի հետ վիճաբանության եւ կռվի համար, ինչի արդյունքում Ջուղայի խաչքարերը «տիր» սարքած ու ոչնչացրած ադրբեջանցիներից մեկը սպանվել էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Խերսոնի բերդի ռմբակոծումից հետո Սերգեյը մի կերպ կարողացել էր դեկտեմբերի 2-ին հասնել Օդեսա եւ մի քանի ամիս ոչ մի կերպ չէր կարողանում հայրենիք՝ Հայաստան վերադարձի վկայական ստանալ։

Ես Սերգեյի խնդրով զբաղվել եմ՝ երբ պատգամավոր էի, որպեսզի նրան տեղափոխենք Հայաստան՝ պատիժը էստեղ կրելու, բայց չստացվեց։

Սերգեյը Խերսոնի բերդի ռմբակոծումից հետո կրկին ինձ հետ կապի մեջ էր, եւ մի խոսքով, արել ենք ինչ հնարավոր է, խնդիրը քննարկել եմ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, եւ հիմա արդեն Սերգեյ Կարապետյանը, մեր հայրենակիցը, հայրենիք վերադարձի վկայականը ստացել է։

Սպասենք Սերգեյին Հայաստանում»,- գրել է Զոհրաբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս