Բաժիններ՝

Բայդենը հերքել է չինական ընկերությունից գումարներ ստանալու մասին տեղեկությունը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հերքել է տեղեկությունն այն մասին, թե իր ընտանիքի անդամները չինական ընկերությունից 1,3 մլն ԱՄՆ դոլարի վճարումներ են ստացել։ Նրա խոսքերը փոխանցում է Սպիտակ տունը։

Լրագրողները խնդրել են ԱՄՆ ղեկավարին մեկնաբանել հանրապետականների կողմից ղեկավարվող՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի հայտարարությունը, ինչին ի պատասխան Բայդենն ասել է, որ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

Ավելի վաղ հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հանրապետականները գտել են ֆինանսական զեկույցներ, որոնք «ցույց են տալիս, որ 2015-2017 թվականներին Բայդենների ընտանիքի անդամները՝ Հանթեր Բայդենը, Ջեյմս Բայդենը, Հալլի Բայդենը, և նրա մեկ այլ անհայտ ներկայացուցիչ, ինչպես նաև նրանց ընկերությունները Չինաստանի State Energy HK Limited-ից ստացել են 1,3 միլիոն դոլարի վճարումներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031