Բաժիններ՝

ՌԴ դեսպանատունն արձագանքել է Պուտինին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանը

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը Միջազգային քրեական դատարանի որոշումների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումն անհեթեթ է համարել:

Այսպես է դեսպանատունը մեկնաբանել Սպիտակ տան ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք արդարացված են անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալության օրդեր տրամադրելու ՄՔԴ որոշումը։

«Անընդունելի արտահայտություններ անելով Ռուսաստանի ղեկավարի հասցեին՝ ամերիկյան իշխանությունները միտումնավոր լռում են Իրաքում, Հարավսլավիայում, Լիբիայում և Վիետնամում սեփական «վայրագությունների» մասին: Ավելին, փորձելով պաշտպանել իրենց քաղաքացիներին միջազգային հետապնդումներից՝ ԱՄՆ-ն նույնիսկ անթույլատերի միջոցների է դիմում. դատարանի ղեկավարության դեմ աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ է կիրառում», – նշել է դիվանագիտական ​​առաքելությունը:

Մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել:

Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էլ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները Ռուսաստանի համար իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031