
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավային հատվածում մարտի 18-ին 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 88 կմ խորության վրա։
Տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին չկան։