Բաժիններ՝

Տաջիկստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մարտի 18-ի վաղ առավոտյան Տաջիկստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուֆին։

Յուսուֆիի խոսքով՝ երկրաշարժի էպիկենտրոնը Դուշանբեից 260 կիլոմետր հարավ-արևելք է:

«Տաջիկստանի մայրաքաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 2 բալ: Էպիկենտրոնում և Դուշանբեում զոհեր և ավերածություններ չկան»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031