Բաժիններ՝

Ռուսաստանի և Իրանի միջև զբոսաշրջիկների համար առանց այցագիր ռեժիմը կգործի 2023թ.

Ռուսաստանի և Իրանի միջև անայցագիր զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագիրը կսկսի գործել 2023 թվականին. արդեն համաձայնեցված է տուրօպերատորների ցուցակը, որոնք կկարողանան խմբեր կազմել: Նման հայտարարություն է արել տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ հանդես գալով MITT տուրիստական ցուցահանդեսի շրջանակներում անցկացված «Ռուսաստան–Իրան միջազգային երկխոսություն» նիստում։

«Այս տարի մենք պլանավորում ենք անցնել անայցագիր խմբային զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագրի իրագործմանը: Արդեն համաձայնեցված է այն տուրօպերատորների ցուցակը, որոնք պլանավորում են նման խմբեր կազմել ռուսաստանցիների շրջանում», – ասել Է նախարարը։ Խոսքը մինչև 50 հոգուց բաղկացած խմբերի մասին Է, որոնք մուտք են գործում մինչև 15 օր ժամկետով։ «Դրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել ՌԴ-ի ավելի քան 60 սուբյեկտ. նրանք կազմել են 260 ընկերություններից բաղկացած ցուցակ:

Եվ այդ փաստաթուղթը մենք արդեն ԱԳՆ-ի միջոցով փոխանցել ենք Իրանի գործընկերներին: Ձեզնից սպասում ենք նմանատիպ փաստաթուղթ, որպեսզի զբոսաշրջային փոխանակում սկսենք», – հավելել է Ռեշետնիկովը։ Իրանի զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստագործության փոխնախարար Ալիասգար Շալբաֆիյանն ասել է, որ արդեն այժմ ռուսաստանցի զբոսաշրջիկները կարող են վիզաներ ստանալ օդանավակայանում՝ Իրան ժամանելուց հետո։

Ռեշետնիկովը նաև նշել է, որ էլեկտրոնային վիզան պետք է դառնա օտարերկրյա զբոսաշրջիկների համար դեպի Ռուսաստան ճանապարհորդությունների արագ կազմակերպման այլընտրանքային մեխանիզմ։ «Մենք պլանավորում ենք վերսկսել այդ վիզաների տրամադրումը, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան փաստաթուղթը ձևակերպել՝ առանց տանից դուրս գալու», – ասել Է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս