Բաժիններ՝

Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով» կինոնկարն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնի մրցույթում

Ռեժիսոր Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով» կարճամետրաժ խաղարկային ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի որակավորման Go Short-International Short Film Festival Nijmegen կինոփառատոնի հոլանդական ֆիլմերի մրցույթում:

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու հիշեցնում, որ կինոնկարը պետական ֆինանսավորում է ստացել:

Ֆիլմի հերոսուհին՝ Անուշը, հեռացել է Հայաստանից՝ փախչելով ընտանեկան պատերազմից։ Տարիներ անց նա վերադառնում է հայրենիք՝ ստիպված լինելով այլ երկրում թողնել ապրելու իր միակ պատճառը:

Ֆիլմի սցենարիստները Վիկտորիա Ալեքսանյանն ու Արմինե Անդան են, օպերատորը՝ Լի Լիսբաո Անդերվուդը, պրոդյուսերներն են Արմինե Անդան, Վիկտորիա Ալեքսանյանը, Աննա Դեմիանենկոն, դերերում՝ Արմինե Անդա, Ալեքսանդր Ստրոբելե, Արմեն Միքայելյան:

Ֆիլմը «Հոշկի ֆիլմ», «Սինեսյուդ» (Նիդերլանդներ), «Լավինա Ֆիլմզ» (ԱՄՆ) ընկերությունների արտադրությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031