
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 326-ի

Մալավիում «Ֆրեդի» արևադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 326-ի: Այսպիսով, Աֆրիկայի հարավային երկրներում փետրվարից ի վեր փոթորկի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 400-ը: Փոթորիկը հեղեղներ և սողաքներ է առաջացրել երկրում:
Ավելի վաղ հաղորդվել էր 225 զոհի և ավելի քան 700 վիրավորի մասին։ «Երեկվանից այս տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը 225-ից հասել է 326-ի: Տեղահանվածների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 183 159-ի», – հայտնել է Մալավիի նախագահ Լազարուս Չակվերան։ Նա դարձյալ համաշխարհային օգնության կոչ է արել, մինչ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին:
Մալավիում երկու շաբաթով սուգ է հայտարարվել և արտակարգ դրության ռեժիմ սահմանվել: Ցիկլոնն Աֆրիկային էր հարվածել փետրվարի վերջին: Ցիկլոնից տուժել են նաև Մադագասկարը և Մոզամբիկը: Մոզամբիկում փոթորիկն առնվազն 73 մարդու կյանք է խլել, Մադագասկարում՝ 17: Նշվում է, որ ,Ֆրեդիե-ն կարող է դառնալ երբևէ արձանագրված ամենաերկարատև արևադարձային փոթորիկը: