Բաժիններ՝

Գագարինցի 11-ամյա Արտաշես Ավետիսյանը Դյուցազնագրքի ռեկորդ է սահմանել

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գագարին բնակավայրի բնակիչ, 11 տարեկան Արտաշես Ավետիսյանը Դյուցազնագրքի ռեկորդ է սահմանել Գագարինում կայացած ուժային եռամարտի հանրապետական առաջնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հավաքականի մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր, մրցաշարի գլխավոր մրցավար Արման Հայրապետյանի սանը՝ Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր 11-ամյա Արտաշես Ավետիսյանը ձգում վարժությունից սահմանել է ռեկորդ՝ բարձրացնելով 140 կգ ծանրաձողը՝ նա դարձել է աշխարհի ռեկորդակիր ու գրանցվել Դյուցազնագրքում:

«Մենք արդեն ունենք Դյուցազնագրքում գրանցված հերթական թեկնածուն՝ ուժային եռամարտիկ, ծանրորդ Վարազդատ Հակոբյանից հետո։ Սա ոչ միայն լուրջ հաջողություն է, այլ նաեւ հպարտանալու լավագույն առիթ»,-նշեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմին Ղուկասյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս