Բաժիններ՝

Մահացել է Սեւան համայնքի ամենատարեց բնակիչը

Սեւան համայնքի Դդմաշեն բնակավայրում էր ապրում համայնքի ամենատարեց բնակիչը` 103-ամյա Ինթիզար Սիմոնի Մինասյանը, ով կնքել է իր մահկանացուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, կյանքի մեկ դարը բոլորած Ինթիզար տատի 7 զավակներից ողջ են երեքը: Տատն հարուստ էր իր գերդաստանով` 12 թոռով եւ 18 ծոռով, գոհ էր իր ապրած կյանքով:

«2022 թվականի հոկտեմբերի 1-ին՝ «Տարեցների միջազգային օրվա առթիվ», երբ Ինթիզար տատին այցի էր գնացել Դդմաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանն՝ աշխատակիցների հետ, մեկդարյա իր բարձրությունից Ինթիզար տատը խորհուրդներ ու խրատներ էր տվել բոլորին, միաժամանակ ստացել Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի բարեմաղթանք-ուղերձն ու պարգեւավճարը:

Ինթիզար տատը մեր համայնքի սիրված,կյանքի հարուստ հետագիծ թողած մայրերից էր, ում կորուստը հուզել է բոլորիս: Նման հերոս մայրերով միշտ պետք է հպարտանալ»,-նշեց Սեւանի համայքնապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս