Երգիչ Դիմաշ Կուդայբերգեն համերգային ծրագրով հանդես կգա Երևանում
Մի շարք մրցանակների դափնեկիր Դիմաշ Կուդայբերգեն, որը հաճախ է ելույթ ունենում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այլ երկրներում կազմակերպված համերգային երեկոներին, մենահամերգով հանդես կգա Հայաստանում:
Նա Հայաստան կայցելի Stranger համաշխարհային շրջագայության ընթացքում:
Երգչի համերգը տեղի կունենա ապրիլի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Երգիչ, կոմպոզիտոր և մուլտիինստրումենտալիստ Դիմաշ Կուդայբերգեն տիրապետում է 6-7 օկտավայի, 4 նոտայի և 1 կիսատոնի հազվագյուտ վոկալ տիրույթի։
Նա երգում է ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և չինարեն։ Կոնցեպտուալ առումով Stranger շոուն տարբեր տեսանկյուններից պատմում է լույսի ու խավարի, ցերեկվա ու գիշերվա, լուսնի ու արեգակի հավերժական պայքարի մասին, որում լույսը միշտ հաղթում է խավարին, իսկ բարին՝ չարին: