Հրաչյա Սարգսյանը վաղը հրաժեշտ կտա քաղաքապետի պաշտոնին. ո՞վ կնշանակվի աշխատակազմի ղեկավար

«Հրապարակը» քիչ առաջ գրել էր, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ըստ ամենայնի հրաժարականի դիմում է գրել:

168.am-ի՝ Քաղաքապետարանի՝ ՔՊ խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը, ըստ ամենայնի, Հրաչյա Սարգսյանը կլքի քաղաքապետի պաշտոնը:

«Տեղեկությունը ճիշտ է: Ամեն ինչ գնում է ըստ նախատեսվածի: Հրաչյա Սարգսյանը պիտի տար հրաժարական ու տվեց»,- ասաց մեր աղբյուրը:

Նրա փոխանցմամբ՝ քաղաքապետի ժ/պ կնշանակվի 1-ին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

«Լևոն Հովհաննիսյան-Արմեն Գալջյան զույգն իր ճանապարհին սրբում է յուրաքանչյուր խոչընդոտ: Ինչ ուզում, անում են: Լևոն Հովհաննիսյանն իր համար օգնականի նոր հաստիք ստեղծեց, հիմա էլ պատրաստվում է Արմեն Գալջյանին նշանակել Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար: Թե ի՞նչն է այս երկուսին կապում, դժվար է ասել, բայց փաստ է, որ բոլոր գործերը միասին են անում: Բայց հավատացեք, որ շատ ուշագրավ բաների մեջ են ներքաշված: Թիմում բոլորն են զզվում այս երկուսից»,- ասաց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մոտ 168.am-ի աղբյուրը՝ առայժմ չմանրամասնելով՝ խոսքն ինչի մասին է:

Հիշեցնենք, որ հենց Լևոն Հովհաննիսյան-Արմեն Գալջյան զույգն էր կանգնած նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը կազմակերպելու ու դրա համար ՔՊ-ականների անհրաժեշտ ձայները մոբիլիզացնելու գործընթացի հետևում:

Արմեն Գալջյանը, ի դեպ, դրանից հետո դարձավ ՔՊ խմբակցության ղեկավար:

Տեսանյութեր

Լրահոս