ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ջերմուկում մի շարք հանդիպումներ է ունեցել

Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն աշխատանքային այցով եղել է Ջերմուկ համայնքում: Ինչպես Ջերմուկից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, Զինված ուժերի ներկայացուցիչների հետ:

Կատարած շրջայցի սահմաններում Իմանգալի Թասմագամբետովը եղել է Ջերմուկ համայնքի այն վայրերում, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը տեղում ծանոթացել է իրավիճակին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031