
«Իրանն ունի կարմիր գծեր, որոնք այնպես չէ, որ միշտ համընկնում են ձեր գեոքաղաքական պատրանքների հետ». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը գրում է. «Ամեն անգամ, երբ կարդում կամ լսում եք, որ Իրանը թույլ չի տա սահմանների փոփոխություն տարածաշրջանում ու այս կամ այն տեղում զորքեր է կուտակում, հիշեք, որ այս տարվա հունվարի 24-ին Թեհրանը պաշտոնապես ստորագրել է Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի կողմից ընդունված «Տաշքենդյան կոմյունիկեն»:
Իսկ «Տաշքենդյան կոմյունիկեում» առանց դիվանագիտական լեզվական մանևրերի խոսվում է «Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տրանսպորտային կապի հաստատման» անհրաժեշտության մասին:
Այո, ի տարբերություն Երևանի, Թեհրանն ունի շահեր: Եվ ունի կարմիր գծեր, որոնք այնպես չէ, որ միշտ համընկնում են ձեր գեոքաղաքական պատրանքների հետ»: