Բաժիններ՝

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչի մասնակիցները հայտնի են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են:

1/8 եզրափակիչի պատասխան երկրորդ խաղում «Նապոլի»-ն, ընդունելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին, առավելության հասավ 3:0 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 5:0 հաշվով իտալական ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ:

Օրվա մյուս խաղում «Ռեալ»-ը նվազագույն հաշվով գերազանցեց «Լիվերպուլ»-ին և կշարունակի պայքարը ¼ եզրափակիչում:

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ են դուրս եկել «Բավարիա»-ն, «Բենֆիկա»-ն, «Չելսի»-ն, «Ինտեր»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Միլան»-ը, «Նապոլի»-ն և «Ռեալ»-ը:

ՉԼ ¼ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս