Հայտնի են Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները
Երևանի պետական համալսարանում անցկացվել է «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցած ավելի քան 40 դպրոցականներից հաղթող են ճանաչվել երեքը:
Ավագ տարիքային խմբում (10-12-րդ դաս․) առաջին տեղը գրավել է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Աբելյանը։
Կրտսեր տարիքային խմբում (7-9-րդ դաս․) առաջին տեղը զբաղեցրել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ Ալեքսանդր Ղազարյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը:
Դիպլոմակիր աշակերտներից ձևավորվելու է ընտրական խումբ, որի հետ անցկացվելու են մասնագիտական պարապմունքներ, կազմակերպվելու են մրցույթներ։ Խմբում իրենց լավագույնս դրսևորած աշակերտները կմասնակցեն ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային։