Բաժիններ՝

«Չորս երազանք». Սոնա Ռուբենյանը նոր երգ ու հոլովակ է հրապարակել

Սոնա Ռուբենյանը երաժշտասերներին է ներկայացրել «4 երազանք» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

«4 երազանք»-ը համանուն բազմասերիանոց ֆիլմի նոր եթերաշրջանի սաունդթրեքն է:

Երգի երաժշտությունը՝ Սոնա Ռուբենյանի, խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումը, միքսը, մասթերինգը՝ Karen Sevak Production-ի, հոլովակի ռեժիսորն էլ Գոռ Գրիգորյանն է:

Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում: 2012 թվականին մասնակցելով «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին՝ նա դառնում է մրցույթի հաղթող։ 2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, ներկայացրել հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031