Հայաստանն ԱՄՀ-ի ներկայացուցիչներին ներկայացրել է դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ Իվա Պետրովայի գլխավորությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալը ողջունել է առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել Հայաստանում դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգը: Ընդգծվել է, որ նախարարությունը բարձր է գնահատում ԱՄՀ-ի կողմից տրամադրած իրավական ուղղություններով աջակցությունը:

Կողմերն անդրադարձել են նաև հանրային ծառայության ոլորտների բարեփոխումներին, սնանկության գործընթացների իրավական դաշտի իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարգրման և դրա նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կատարելագործման տեսլականին։

Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև կորպորատիվ կառավարման նոր կանոնագրքի նախագծին, դրանում հակակոռուպցիոն մեխանիզմների ամրագրման անհրաժեշտությանը և պետական մասնակցությամբ առևտրային ընկերություններում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման կարևորությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ու մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031