Բաժիններ՝

Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից

Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմամբ պայմանավորված կփակվեն «Նուբարաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները։  Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

«Նշված չորս հին ու ոչ բարվոք հիմնարկի փոխարեն կունենանք գերժամանակակից նոր քրեակատարողական հիմնարկ։ Այս շաբաթ արդեն մասնակցել են 3 նախագծահաշվարկային ընկերություններ և մոտակա օրերս կտեսնենք, թե որ ընկերությունն է հաղթող ճանաչվում: Դրանից հետո կմտնենք մրցութային հաջորդ փուլ, որի արդյունքում կունենանք պատրաստի նախագիծը, որն էլ կդնենք շինարարական մրցույթի»,- մանրամասնեց նախարար Մինասյանը։

Ավելի վաղ, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել էր, որ նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա 3 տարիների ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս