
Գողության ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները կիրառել են հրազեն. 45-ամյա տղամարդը մահացել է

Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակչուհին մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել և գողության մասին հաղորդում տվել:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի: Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև՝ իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։
Տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է։
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: