Պարեկները Հրազդանում գնդակահարել են գոմից գողություն կատարելու մեջ կասկածվող անձին. Րաֆֆի Ասլանյան

Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Պատուհաս դարձած պարեկայինի՝ ընդամենը երկու ամիս ծառայության մեջ գտնվող Կոտայքի գումարտակի պարեկները Գևորգ Պետրոսյանին «վնասազերծելով», այսօր էլ Հրազդանում գնդակահարել են միջին ծանրության հանցագործության մեջ (գոմից գողություն) կասկածվող անձին։ Իհարկե պնդելու են, որ իրենք չեն խախտել հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու իրավաչափության պայմանները, ինչպես Գ.Պետրոսյանի պարագայում են «չքմեղանում», թե գործել են իրենց իրավասության սահմաններում՝ այդպես էլ չկարողանալով նկարագրել սեփական գործողությունների իրավական հիմքը, մատնանշել Գ.Պետրոսյանի կողմից որևէ իրավախախտում կատարելու փաստը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031