Բաժիններ՝

Լարսը վերաբացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհի հատվածում երթևեկությունը բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար վերսկսվել Է: Ճանապարհը փակվել Էր Վրաստանի տարածքում անբարենպաստ եղանակի պատճառով:

Ըստ Վրաստանի ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության՝ մարտի 9-ի (Երևանի ժամանակով) ժամը 01:20-ից Վլադիկավկազ-Լարս բնակավայրի հատվածով թույլատրվել Է բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը երկու ուղղություններով։

Վրաստանում վատ եղանակի պատճառով մարտի 3-ի ժամը 18:40-ից ուժի մեջ էին մտել մեծ բեռնատարների երթևեկության սահմանափակումները։ Մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար սահմանափակումները մտցվել էին մարտի 5-ին և չեղարկվել մարտի 8-ին՝ (Երևանի ժամանակով) ժամը 17:00-ից: Ռազմավիրական մայրուղին ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ Է կապում ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031