
«Բավարիա»-ն և «Միլան»-ը Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչում են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայացան ևս երկու հանդիպումներ:
Լոնդոնում «Տոտենհեմ»-ն, ընդունելով «Միլան»-ին, 10 ֆուտբոլիստներով չկարողացավ ոչինչ անել: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով և «Միլան»-ը նախորդ խաղում հաղթանակի շնորհիվ ՉԼ ¼ եզրափակչում է:
Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ մրցեց ՊՍԺ-ի հետ: Գերմանական ակումբը հաղթեց նաև երկրորդ խաղում, այս անգամ 2:0 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 3:0 հաշվով «Բավարիա»-ն հաջորդ փուլում է:
Մինչ այս Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ են դուրս եկել «Չելսի»-ն և «Բենֆիկա»-ն: