«Այդ հեքիաթներն ովքեր պատմում են, իրենց ասեք, որ լավ հեքիաթագիր չեն». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի կարողանում պատկերացնել, թե ինչու են իշխանությունները տարանջատում Արցախի հարցը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից:

«Դուք ամեն օր ականատես եք լինում այն տխուր իրավիճակին, որ կա ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, Հաայստանի սահմանների շուրջ: Իրենք ինչքան էլ փորձեն դա մեզ ներկայացնել՝ որպես բանակցային հմտություն, բանակցային քաղաքականություն, դա իրականությանը չի համապատասխանում. Նրանք ուղղակի փորձում են Արցախը զոհաբերելու միջոցով, իրենց կարծիքով, «փրկել» Հայաստանը»,- «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ 2018թ. հրաժարական տվեց, Նիկոլ Փաշինյանին անցնցում հանձնեց իշխանությունը, որ ի՞նքը չստորագրեր նոյեմբերի 9-ի բովանդակությամբ մի փաստաթուղթ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես կարող էի ձեր հարցին չպատասխանել, որովհետև դուք ձեզ…»:

«Բա՞րդ է»,- արձագանքեց լրագրողը:

«Եթե հաջորդ անգամ ընդհատեք, ընդհանրապես չեմ խոսի: Ո՛չ, բարդ չէ: Դուք տեղեկություն չունեք բանակցային գործընթացի մասին, ուղղակի խորհուրդ կտամ իմ աշխատակազմի կողմից հրատարակված ժողովածուին ծանոթանալ: Եթե ուշադիր եք եղել՝ գործին տեղյակ, ականատես մարդիկ հաստատում են, որ ես պատրաստ եմ եղել մեր կարմիր գծերը չանցնելով՝ խնդրին լուծում տալ: Իսկ այդ հեքիաթները ովքեր պատմում են, իրենց ասեք, որ լավ հեքիաթագիր չեն»,- ի խատասխան՝ ասաց Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս