Բաժիններ՝

Մարտի 8-ի կապակցությամբ կանանց իրավաբանական անվճար խորհրդատվություն կտրամադրվի

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ մարտի 9-10-ին ՀՀ փաստաբանական գրասենյակները, փաստաբանները և Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:

Ինչպես հայտնում են Փաստաբանների պալատից, նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև՝ բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:

Միջոցառմանն արդեն իսկ միացել են 5 տասնյակից ավելի փաստաբաններ և երեք տասնյակ փաստաբանական գրասենյակներ՝ իրենց թիմերով, ինչպես նաև՝ Փաստաբանական ակադեմիան:

Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ինչպես ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, այնպես էլ փաստաբանական գրասենյակներում՝ Երևանում և բոլոր մարզերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031