
Էքսկուրսիայի՞ են գնում պետբյուջեի հաշվին. ինչո՞ւ են Գերմանիա այցի ընթացքում վարչապետին ուղեկցում պատգամավորները. «Ժողովուրդ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 2-3-ը աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են իր տիկինը՝ Աննա Հակոբյանը, եւ դուստրը: Բացի Աննա Հակոբյանից, Գերմանիա պատվիրակության կազմում մեկնել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը: Թե ինչու են աշխատանքային այցով արտերկիր մեկնող վարչապետի հետ պետբյուջեի հաշվին գործուղման գնում նաեւ իր ընտանիքի անդամները, մինչ օրս որեւէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել։ Վարչապետի տիկինը թերեւս մեկ անգամ տվել է «սպառիչ ու համոզիչ» պատասխան այս հարցին. նա սիրում է իր ամուսնուն եւ ցանկանում է ամենուր ուղեկցել նրան. միեւնույնն է, ինքնաթիռը դատարկ թռչում է… Գերմանիա այցի դեպքում մեկ այլ հարց էլ է ծագում՝ ինչո՞ւ են վարչապետին ուղեկցում պատգամավորները: