Բաժիններ՝

50-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր 61-ամյա ընկերոջը

Փետրվարի 28-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք հաղորդում էր ստացվել շտապօգնությունից. Նուբարաշեն թաղամասում օգնություն էին ցույց տվել 61-ամյա մի տղամարդու, սակայն թիկունքին կտրած-ծակած վերքեր ստացած տղամարդը հրաժարվել էր հոսպիտալացումից:

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել էին, որ ահազանգից մեկ ժամ առաջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տղամարդու թիկունքին դանակի երեք հարված էր հասցրել նրա 50-ամյա ընկերը, ինչից հետո դանակահարված տղամարդը բահով խփել էր նրա գլխին:

Ի վերջո, դանակահարվածը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 5-ին դանակահարողը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժանմունք: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց հանցագործության գործիք դանակը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031