Բաժիններ՝

Երկու երիտասարդ 30-ամյա կնոջից վերցրել էին պայուսակը և փախել

Մարտի 2-ին, ժամը 18.12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 17.20-ի սահմաններում երկու երիտասարդ 30-ամյա մի կնոջից, դանակի սպառնալիքով, վերցրել են պայուսակը և փախել:

Մեկնած օպերատիվ-քննչական խմբին տուժողը հաղորդում է տվել, որ Խորենացու փողոցում երկու անհայտ անձինք, դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով, հափշտակել են իր ձեռքի պայուսակը, որի մեջ կային այֆոն հեռախոս, դրամապանակ և բանկային քարտեր:

Ավազակության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 21.00-ին Գայի պողոտայում հայտնաբերվել, ավազակությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և Էրեբունու բաժին է տարվել 18-ամյա մի երիտասարդ: Նա տվել է խոստովանական ցուցմունք: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գողացած հեռախոսը և հանցագործության գործիք դանակը: Երիտասարդը ձերբակալվել է:

Էրեբունու, Մաշտոցի բաժինների և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 3-ի ժամը 00.30-ին Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերվել, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել նաև 17-ամյա հանցակիցը: Նա ևս ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս