Միրզոյանը և Լավրովը Նյու Դելիում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Նյու Դելիում ավարտվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Ռաիսինա երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու հրատապությունը։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու հրատապությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններին համապատասխան», – նշել են դիվանագիտական ​​գերատեսչությունում։

ՌԴ ԱԳՆ-ում նաև հայտնել են, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։

«Համադրվել են միջազգային հարթակներում համագործակցությունը խթանելու մոտեցումները՝ ընդհանուր ինտեգրացիոն միությունների շրջանակներում», – հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ բանակցություններն անցել են բարեկամական և վստահության մթնոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական ​​գծով հետագա շփումների մասին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031