Բաժիններ՝

Ծաղկահովիտ-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 3-ին ժամը 08։22-ին ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Սպիտակ ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Passat» (վարորդ` Ա. Տ., ծնված 1958 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ` Հ. Ս., ծնված 1976 թ., ԻԻՀ քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները. Ա. Տ.-ն տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, Ա. Տ.-ի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031