
Մտքերս միայն «Կրասնոդար»-ի հետ են. Էդուարդ Սպերցյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է իր տեղափոխության մասին շրջանառվող լուրերին:
«Դրանք միայն լուրեր են: Պարզապես փորձում եմ չկարդալ դրանք, սակայն երբեմն կարդում եմ, բայց ոչինչ չգիտեմ այդ մասին: Այստեղ եմ, և մտքերս միայն «Կրասնոդար»-ի հետ են»,-Սպերցյանի խոսքերը փոխանցում է Metaratings-ը:
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն»-ը:
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է: Ծնվել է 2000 թվականին: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդար»-ի հիմնական կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Սպերցյանը միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նա նշել է Հայաստան-Ռումինիա խաղում: