Բաժիններ՝

Լարսը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում ժամը 10:30-ից (Երևանի ժամանակով` 11:30-ից) վերականգնվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար, հաղորդել են ՌԴ ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչությունում:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ երթևեկությունը թույլատրվել է երկու ուղղություններով՝ «կապված անվտանգ անցումն ապահովելու հնարավորության հետ, ինչպես նաև «հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները»: Լույս մարտի 2-ի գիշերվա ժամը մեկից եղանակային վատ պայմանների պատճառով արգելվել էր բեռնատարների անցումը ճանապարհով։ Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային երթուղին Է, որը Ռուսաստանը կապում Է Վրաստանի և Հայաստանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս