
Բրյանսկի մարզում զինված բախում Է ընթանում ուկրաինացի դիվերսանտների հետ

Մարտական բախում Է ընթանում Բրյանսկի մարզի սահմանամերձ տարածք ներթափանցած ուկրաինացի դիվերսանտների հետ։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են ուժային կառույցներում։
«Ուկրաինացի դիվերսանտների խմբերը ներթափանցել են երկու գյուղ՝ դրանցից մեկում պատանդ վերցնելով տեղի բնակիչների։ «Ռոսգվարդիայի» զինվորները մարտի են բռնվել զինյալների հետ», – ասել է գործակալության զրուցակիցը։ Խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր և վիրավորներ: