Ճապոնիայի ափին անհայտ ծագման ևս մեկ մետաղյա գունդ են հայտնաբերել
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կագոսիմայի պրեֆեկտուրայի իշխանությունները կղզիներից մեկի ափին հայտնաբերել են մոտ 1,5 մետր տրամագծով մետաղյա գունդ, որի ծագումն ու նպատակը դեռևս անհայտ են։
Ըստ Fuji TV հեռուստաալիքի՝ Կագոսիմայի իշխանությունները ստուգման արդյունքում պարզել են, որ գունդը դատարկ է, բայց այնքան ծանր, որ այն դժվար է տեղից շարժել։ Վարկածներից մեկի համաձայն՝ դա կարող է լինել ծովային ազդալողան, որը դուրս Է նետվել ափ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ,Արմենպրեսե-ը, փետրվարի 21-ին նմանատիպ գունդ էր հայտնաբերվել երկրի կենտրոնական հատվածում գտնվող Սիձուոկայի պրեֆեկտուրայի ափին։ Մոտ 1,5 մետր տրամագծով մետաղյա գունդը դատարկ էր, ներսում պայթուցիկ չէր հայտնաբերվել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները սահմանափակել էին մուտքը լողափ։ Գնդի լուսանկարները նաև ուղարկվել էին Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի և առափնյա պահպանության ծառայության փորձագետներին: