
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Բեռլին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Բեռլին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը քիչ առաջ ՀՀ վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Բեռլինի օդանավակայանում:
Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները:
Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։
Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ ևս: