
Հերոին գնած տղամարդը ձերբակալվեց Ավշար գյուղում
Փետրվարի 27-ին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Արարատ քաղաքի 41 և 34 տարեկան երկու բնակիչ պահում և օգտագործում են թմրանյութ: Հաղորդումից ժամեր անց Ավշար գյուղում նրանք հայտնաբերվեցին ու տեղափոխվեցին բաժին: 34-ամյա տղամարդու խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ:
41-ամյա տղամարդու մոտ հերոնի նմանվող զանգված կար. ըստ նրա՝ գնել էր փողը տերմինալով փոխանցելով։ 41-ամյա տղամարդու մոտ նաև շուրջ 30 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված կար:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: