Սահմանադրական բարեփոխումները տեմպով առաջ են գնում, նոր հանձնաժողովի ձևավորման փուլում ենք. նախարար

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների համար ստեղծված սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել այս պահին պահպանել պետության կառավարման մոդելը, իսկ վարչապետի, գործադիր իշխանության և այլ մարմինների լիազորությունների շրջանակի հստակեցման հարցը նախատեսում է քննարկել մարտի վերջին:

Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Նախարարն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ընթանում է նորմալ տեմպով: Իրականացվում են նաև հանրային քննարկումներ:

«Արդեն հայեցակարգային որոշ դրույթներ ուրվագծվել են, դա «նախագահ»-ի գլխին վերաբերելի դրույթներ են: Պետության կառավարման ձևի պահպանման ու լավարկման որոշում է կայացվել խորհրդի կողմից: Այս փուլում ձևավորում ենք նոր հանձնաժողով: Նախկին հանձնաժողովը համապատասխան ժամկետում իրականացրեց իր լիազորությունները: Մյուս շաբաթ արդեն նոր թեկնածուների ընտրությունն է լինելու»,-ասաց Մինասյանը:

Նախարարը հայտնեց, որ այն հատվածը, որը խորհուրդն արդեն քվեարկել է, պատրաստվում են կարճ ներկայացնել:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ստեղծվել է վարչապետի որոշմամբ 2022 թվականի հունվարի 27-ին:

Տեսանյութեր

Լրահոս