ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մարտի 4-ին Թեհրանում հանդիպել Իրանի նախագահի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ծրագրում է մարտի 4-ին Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ՝ քննարկելու իրանական միջուկային գործարքի շուրջ «երկխոսության վերսկսումը»։

Հեռուստաալիքի դիվանագիտական ​​աղբյուրի տեղեկատվությամբ՝ Գրոսին հստակ ասել է, որ Թեհրան կայցելի միայն այն պայմանով, եթե խոսի Ռայիսիի հետ։ Համագործակցության վատթարացման ֆոնին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը «ցանկանում է հնարավորություն ունենալ վերսկսելու հարաբերություններն ամենաբարձր մակարդակով»։ Հանդիպումը նախատեսված է առավոտյան, իսկ երեկոյան ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կվերադառնա Վիեննա, նշել է աղբյուրը։ Իրանի Fars լրատվական գործակալությունը մարտի 1-ին հայտնել էր, որ Գրոսին Թեհրան կժամանի մարտի 3-ի երեկոյան։ Գործակալությունը նշել է, որ Գրոսին «կհանդիպի» Իսլամական Հանրապետության «պաշտոնատար անձանց հետ» և կքննարկի «տարբեր հարցեր»:

2015 թ.-ին կնքված միջուկային գործարքին վերադառնալու շուրջ բանակցությունները փակուղի են մտել 2022 թ.-ի ամռանից: ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի միջուկային օբյեկտում մինչև 83,7% հարստացված ուրանի մասնիկներ է հայտնաբերել: Այս պահին քննարկումներ են ընթանում՝ որոշելու՝ արդյոք Թեհրանն ուրանի հարստացման այս շեմին հասել է պատահաբար թե միտումնավոր:

Տեսանյութեր

Լրահոս